
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն «Ազատության» եթերում անդրադարձավ լրագրողների նկատմամբ թաղային հեղինակությունների գործողություններին։
Հարցին՝ եթե լինի նախընտրական շրջան ու քարոզարշավի ընթացքում նորից թաղային հեղինակությունների կողմից բռնության ենթարկվեն լրագրողները, ինչպիսի՞ն է լինելու ոստիկանության գործողությունները, Օսիպյանը պատասխանեց. «Ընենց եմ ուզում լինեն նախընտրական, ընտրական շրջան ու որևէ մի թաղային հեղինակություն գա մի հատ ինչ-որ մեկին… ընենց շատ եմ ուզում, անկեղծ եմ ասում, շատ եմ ուզում»։
Հարցին՝ պատժելո՞ւ են, Վ. Օսիպյանն արձագանքեց. «Կլինի, կտեսնենք»։
«Ոստիկանությունն ուղղակի պարտավոր է ապահովել հասարակական կարգ, ես ինքս իմ մոտեցումներն ունեմ, եթե այդ օրերը գան, մոտենան, ես իմ պահանջները կդնեմ», – ասաց նա։
ՀՀ ոստիկանապետը վստահեցրեց՝ ՀՀ-ի պատմության մեջ կլինեն նախադեպը չունեցող ընտրություններ։