Հանդիպմանն անդրադարձել են ռուսական լրատվամիջոցները: Մասնավորապես, Vesti.ru-ն իր հոդվածում առանձնացրել է Վլադիմիր Պուտինի խոսքի այն հատվածը, որտեղ վերջինս հույս է հայտնել, որ նոր կառավարության պայմաններում ևս Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները նույնքան դինամիկ կերպով կզարգանան, որքան նախկինում է եղել:
Ria.ru-ն անդրադարձել է հանդիպմանը՝ մեջբերելով երկու երկրների ղեկավարների խոսքերը: Մեջբերով Փաշինյանին, գրում է. «Կարծում եմ, մեզանից ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Մենք նպատակադրված ենք նոր որակի վրա դնել հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ առևտրա-տնտեսական ոլորտներում»:
RBK-ի գլխավոր լուրերիվերնագիրը՝ «Փաշինյանն ու Պուտինն անցկացրին առաջին հանդիպումը»:
Այս լրատվամիջոցը ևս մանրամասն տեղեկություններ է հրապարակել հանդիպման մասին՝ մեջբերելով երկու երկրների ղեկավարների խոսքերն ու հետագա համագործակցության կարևորության մասին մեջբերումները:
Russia-Today լրատվամիջոցն անդրադառնալով հանդիպմանը` ներկայացրել է միայն ՌԴ նախագահի խոսքերը:
«Ես ցանկանում եմ ձեզ հաջողություններ մաղթել վարչապետի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան այնպես, ինչպես եղել են մինչ այժմ»: