Արման Գալստյանի գրառումը.
«Սևան-Երևան 42-րդ կիլոմետրին ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տղաները կանգնացրեցին մեքենաս ասելով՝
«Բարև Ձեզ ավագ տեսուչ Դավթյան։ Ուզում եմ տեղեկացնել, որ ամրագոտին չեք ամրացրել, պետք է խնդրեմ ամրացնեք և նոր շարունակեք երթևեկել։
Բարի ճանապարհ Ձեզ հարգելիս»
Մեղքս ընդունում եմ, հարգարժան պարոն տեսուչ ջան և հայտնում իմ շնորհակալությունը հորդորի համար։
Բարի ծառայություն Ձեզ»