Բաբկեն Թուսյանի գրառումը
«Մի պրակտիկ, էս անցումային փուլում հեշտ իրականացվող քայլ հուշեմ կառավարությանը։
Հիշում եք չէ՞ ծառայողական մեքենաների կրճատման թեման։ Դա կիսատ- պռատ արվեց, ու դուրս գրվեցին հիմնականում արդեն ժամկետն անցած, անպետք մեքենաները։
Հիմա կարելի է նոր թափով կպնել էդ գործին։ Իմ իմանալով, կարելի է կրճատել կառավարությանը ու նախարարություններին սպասարող 300-400 ծառայողական մեքենա։
Անգամ կառաջարկեմ, թե վաճառքից ստացված գումարն ինչի վրա կարելի է ծախսել։
Մի մասը (10-20%-ը) կարելի է տրամադրել աշխատանքը կորցրած վարորդներին, որ 2-3 ամիս ապրուստի միջոց ունենան, մինչև նոր աշխատանք գտնեն։
Մի մասով էլ կարելի է որևէ լուրջ կազմակերպության (թեկուզ միջազգային) պատվիրել «արագի մեջ»՝ 2-3 ամսվա մեջ, հետազոտություն անել ու հասկանալ աղքատության, գործազրկության մակարդակները, եկամուտների չափն ու բևեռացման աստիճանը (ցանկը կարելի է ընդլայնել)՝ որպեսզի պաշտոնական վիճակագրությանը այլընտրանքային գնահատական ունենանք։ Որովհետև լուրջ ծրագիր գրելուց առաջ նախ պետք է իրական վիճակը իմանալ։
Եթե էդքանից հետո փող մնա, էլի ինչ-որ բաներ կարելի է մտածել – օրինակ՝ հեծանիվներ գնել պաշտոնյաների համար)))»: