Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հրապարակումը.
«Երկու նոր արտաքին մարտահրավեր Հայաստանի կառավարության համար:
1. Օրեր առաջ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային ծրագրի վերսկսման դեպքում նա միջուկային զենք ձեռք կբերի: Այս դեպքում Սաուդյան Արաբիան կդառնա Պակիստանից հետո երկրորդ միջուկային տերությունը, որ Հայաստանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված:
2. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպական այն երկրների դեմ, որոնք բիզնես անեն Իրանի հետ: Ի դեպ այդ երկրները ԱՄՆ դաշնակիցներն են: Հայաստանը նույնպես կարող է հայտնվել այդ պատժամիջոցների ցուցակում:
Գալիս են բարդ ժամանակներ»: