Հայկական դիսկուրսի ներսում միջազգային հարաբերությունների վերաբերյալ մակերեսային ու դիլետանտական հայացքները չպիտի տեղ ունենան
Advertisement 1000 x 90

Հայկական դիսկուրսի ներսում միջազգային հարաբերությունների վերաբերյալ մակերեսային ու դիլետանտական հայացքները չպիտի տեղ ունենան

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

«Հնազանդութիուն: Humility. Смирение.

Հայաստանի առողջապահության նախարարը հրապարակային ներողություն է խնդրել ֆեյսբուքյան մեկնաբանությունների բառերի համար, որոնք սխալ են մեկնաբանվել: Սխալն ընդունելու կարողությունը, տվյալ դեպքում, մտքի արտահայտման ձևի, այլ ոչ հենց դիրքորոշման համար, ուժեղ որակ է:

Ես «գործնականորեն համոզված եմ», որ նա ինձնից ներողություն խնդրելու առիթ ունի: Ես նրա հետ ծանոթ եմ 2007թ.-ից, բայց այժմ չեմ խորանա մեր անձնական հարաբերությունների ու տարաձայնությունների մեջ: Միայն 2 պահ կշեշտեմ «կոնսենսուսի» լույսի ներքո, ինչի մասին խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում`

1.Հայկական դիսկուրսի ներսում միջազգային հարաբերությունների վերաբերյալ մակերեսային ու դիլետանտական հայացքները չպիտի տեղ ունենան:

2.Միշտ կանգնել եմ ու կկանգնեմ բացարձակ համոզված դիրքորոշման կողքին այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չի կարող լինել ոչ մի այլ «կողմնորոշում» բացի հայ-ռուսականից`ազգային շահերի գերակայող հետևորդության տեսանկյունից:

Հ.Գ. Զվարճալի կլինի հետևել, թե ազատական արժեքներ կուրորեն դավանող որոշ մարդկանց մոտ ինչպե՞ս է մի հայտնի ազգանուն հայերեն գրելիս «ծ» տառը փոխվում «տ»-ի: Sapienti sat:

Հրապարակման պատրաստեց blog.168.am-ը



Նման նյութեր