
Սամվել Գևորգյանի հրապարալումը.
«Լավ է լինելու…
Վերջին օրերին հանդիպել եմ մարդկանց, ովքեր արդեն որոշել էին ընտանիքով արտագաղթեն: Հիմա, որոշել են մնալ: Խոսել եմ բազմաթիվ մարդկանց հետ, որոնք մտքով չէր անցնում բիզնես սկսել Հայասնատում: Արդեն սկսել են մտածել այդ մասին: Շատերը, մանավանդ երիտասարդները, լսել անգամ չէին ուզում պետական համակարգում աշխատելու մասին: Հիմա պատրաստ են: ՄԻ քանի տեղից լսել եմ, որ եվրոպական տարբեր երկներում տարիներ շարունակ առանց փաստաթղթերի ապրոց հայեր արդեն ցանկություն են հայտնում ետ վերադառնալ: Արտասահմանյան ընկերություններ, որոնք Հայաստանը դիտարկում էին բիզնեսի ռուսական տարածք, հիմա լիահույս են, որ կսկսեն ներդրումներ անել այստեղ:
Սա ոչ թե երազանք է, այլ չոր փոստեր: Կլինեն դժվարություններ, հիասթափություններ, խանգարողներ, դիմադրողներ, բայց ամենակարևորը այն է, որ արդեն գիտենք թե ուր ենք գնում:
Յուրաքանչյուրը թող իր գործը իր տեղում լավ անի…»