Ռազմահայրենասիրական դաստիարակության նախագիծը հետ կկանչվի. Արայիկ Հարությունյան. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռազմահայրենասիրական դաստիարակության նախագիծը հետ կկանչվի. Արայիկ Հարությունյան. factor.am

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն ի թիվս այլ հարցերի այժմ քննարկումներ է ունենում նախարարությունում սպասվող կադրային փոփոխութունների առնչությամբ: «Ինչ-որ կադրային փոփոխություններ անպայման կլինեն, բայց կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ կադրային ջարդ չի սպասվում: Մարդկանց պետք է հնարավորություն տալ ինքնադրսևորվելու, նախկինում նման հնարավորություն չի եղել, գործել է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, և մարդն իր աշխատավայրում լրացուցիչ ջանք գործադրելով չէր կարող կարիերայում առաջընթաց ունենալ, եթե չունենար ծանոթ-բարեկամ»,- պարզաբանեց Կրթության և գիտության նախարարը: Factor.am-ի հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված կադրային փոփոխությունները, նախարարը պատասխանեց. «Հիմնականում նպատակ կա վերացնելու այն թերությունները, որոնք նախկինում եղել են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

factor.am