Fnews.am-ի տեղեկությունների համաձայն, ոստիկանության բարձրաստիճան սպաներից շատերը, հաշված ժամերի ընթացքում պատրաստվում են լքել Ոստիկանության շարքերը:
Նույն լուրերի համաձայն, ակտիվ փոփոխություններ են սպասվում հատկապես ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, եւ ոչ միայն:
Ի դեպ, կայքի տեղեկությունների համաձայն, ճամպրուկային տրամադրությունների մեջ է նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ, ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ Վարդան Վոլֆիկի Եղիազարյանը, ով ասում են՝ իրերն է հավաքում: