
Բաց նամակ Սեյրան Եգանյանից Նիկոլ Փաշինյանին։
«Պարոն վարչապետ, շատ սիրելի Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ ձեզ ձեր հայրենասիրության և պայքարի ու հաղթանակի, և վարչապետ ընտրվելու կապակցությամբ հարգում եմ ձեզ և ձեր նվիրվածությունը Հայրենիքիս։
Ես նորաստեղծ ընտանիք ունեմ ապրում, աշխատում եմ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, բայց ես խոսում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիների անունից։ Ձմռանը հատկապես գազի, ջրի և լույս կոմունալ վճարները հաճախ կազմում են մեր աշխատավարձի 40%-ը։ Այսինքն, մինչև 30 հազար դրամ։ Եւ վճարելն արդեն դժվար է, խնդրում եմ վերանայել սակագներն և թեթևացնելու մի ձև գտնել։
Սեյրան Եգանյան»