Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղի բնակիչ Միլենա Հովհաննիսյանը չհասցրեց բոլորել իր հինգ ամյակը: Ծնունդից մոտ մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 7-ին, իրենց տան բակում չհասունացած սալորը կոկորդում մնալու պատճառով մահացավ: Փոքրիկ Միլենայի ծնողները մեղադրում են Եղեգնաձորի հիվանդանոցի բուժանձնակազմին՝ իրենց երեխային «սպանելու» համար: Երեխայի մայրը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Aravot.am-ին պատմեց, որ երեխային խեղդվելիս տեսնելուց անմիջապես հետո շտապ օգնություն են կանչել.
«Շտապ օգնությունը ժամանել է շատ ուշ՝ առանց բժշկի, միայն վարորդն էր ու մի բուժքույր՝ քաղաքացիական հագուստով, առանց բժշկական սարքավորումների, օգնություն չեն կարողացել ցույց տալ, երեխային տարան Եղեգնաձորի հիվանդանոց: Երեկոյան 8-ի շրջակայքում հասանք հիվանդանոց ոչ մի բժիշկ չկար, մի քույր մոտեցավ, ասաց՝ երեխային պետք է շտապ վիրահատեն, բայց ոչ մի վիրահատություն, օգնություն ցույց չտվեցին»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: