Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր նոր Սփյուռքի նախարարի կարծիքը երկպալատանի ԱԺ ունենալու մասին, հաստատ քննարկման արժանի է:
Ինքս ժամանակին շեշտում էի, որ եթե ուզում ենք սփյուռքը ակտիվ ներդրումներ անի Հայաստանում, ապա ճիշտ կլիներ նաև վերահսկող որոշակի գործառույթ ապահովել: Իսկ թե ի՞նչ ձևաչափով, լուրջ ուսումնասիրության ու քննարկման հարց է: Անձամբ ես պատկերացնում եմ տնտեսական բլոկում:
Առհասարակ, մինչ այսօր սփյուռքահայերին որպես «Մասիս սարի խաթր մուծվողի» դերում են պատկերացրել»: