ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որ չեմ արձագանքում ձեր հազարավոր հաղորդագրություններին: Ես դեռևս 1 օր եմ աշխատանքի գնացել և ֆիզիկապես չեմ հասցրել ծանոթանալ նախարարության շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերին:
Երկու հարցի մասին ուզում եմ տեղեկատվություն տրամադրել:
1. Մոտ օրերս կուսումնասիրեմ ստոմատոլոգիական ծառայությունների հարկման մեխանիզմները, կքննարկեմ դրանք մեր մասնագետների և ՊԵԿ-ի հետ: Այնուհետև տեղեկատվություն կտրամադրեմ հնարավոր փոփոխությունների և դրանց ժամկետների մասին:
2. Մոտ օրերս սոցապ նախարարության հետ կքննարկենք հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված խնդիրները: Կտեղեկացնեմ վեր հանված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին»: