Մոլագարը անդամատել է աղջկան և մնացորդները լցրել զուգարանը
Advertisement 1000 x 90

Մոլագարը անդամատել է աղջկան և մնացորդները լցրել զուգարանը

Հայտնվել են լուսանկարներ աղջկա դաժան սպանության վայրից, աղջկանից մնացել են միայն արյան բծերը և այլևս ուրիշ ոչինչ:

Բնակարանում, որտեղ բոլորովին վերջերս բնակվում էին 33-ամյա Դին Լոուն ու 32-ամյա Կիրբի Նոդենը, լրիվ մութ է, դատարկ ու … ահավոր: Այնտեղ ամեն ինչ հիշեցնում է իր սիրած կնոջ նկատմամբ երիտասարդի հրեշավոր հաշվեհարդարի մասին:

Ահա նույն այն ննջասենյակը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: Այստեղ Լոուն մահացու խփել է քարով ու մետաղյա խողովակով Կիրբիին, ապա նրա մարմինը մասերի բաժանել ու լցրել զուգարանը, հաղորդում է Mirror-ը:

Ներքնակի վրա երևում է արյան մեծ բիծ, որը ծծվել-անցել է դրա միջով: Պատերին ու հատակին արյան կաթիլներ են ընկել…:

Հանցագործության վայրի զննությամբ ոստիկանությունը գտել է կոֆտա, որը նույնպես պատված էր մանր բծերով: Այդ ամենը պատկանում էր Լոուին, ով ամեն ինչ խոստովանել է իր ազգականներին մի քանի ամիս անց, իսկ հետո նաև ոստիկանությանը: Իսկ այ դատարանում նա որոշել է հրաժարվել իր անկեղծ խոստովանությունից:

Պարզվել է, որ Դինի ու Կիրբիի համատեղ կյանքը մի բան չէր: Նրանք սկսել էին հանդիպել 25 տարեկանից ու հրապուրվում էին թմրանյութերով: Մի քանի անգամ նրանք առանց բնակարանի են մնացել և հենց դրանից հետո նրանք իրենց բույնն են գտել Կորնուելլում: Դեռևս դատարանը չի կայացրել Դին Լոուի վերջնական դատավճիռը:



Նման նյութեր