
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները մայիսի 14-ին կանգնել է դատարանի առաջ Hotesur հյուրանոցային ֆիրմայի միջոցով փողերի լվացման կասկածանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի աղբյուրները:
Ֆեդերալ դատավոր Սեբաստյան Էրկոլինին «քննել է Կիրշների և նրա երեխաների՝ Մաքսիմոյի և Ֆլորենսիայի գործը»,- հայտարարել են դատարանի աղբյուրները: Դատական վճռում Էրկոլինին որոշել է 32 միլիոն դոլարի կալանք դնել մեղադրյալներից յուրաքանչյուրի համար: Ընդամենն այս գործով հետաքննություն է կատարվում 19 մարդու նկատմամբ: Դատարանը գտնում է, որ Կիրշների ընտանիքը նրա նախագահական ժամկետի ընթացքում հյուրանոցային գործարարությունն օգտագործել է ապօրինի փող ստանալու համար: