Վահագն Թևոսյանի գրառումը.
«Նոր եմ նկատում: Փաստորեն կան էն կարգի անհասկանալի արժեհամակարգերով կանայք, որոնք կարան անչափահաս երեխուն գրեն՝ ուռոդ, ս…իր եղի երկրից: Խոսքը Շուշան Պետրոսյանի մի մատ երեխու՝ Գագուլի մասին ա:
Ինչքան էլ չհամընկնեն իմ ու իմ ընկերոջ քաղաքական հայացքները, ինչքան էլ մենք՝ հանգամանքների բերումով մի որոշ ժամանակ խուսափենք իրար հետ շփվելուց, ինչքան էլ չկիսենք միմյանց զգացումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, բայց ամենախորին նողկանքս ու արգահատանքս էն մարդուն, որ ունակ ա էդ կարգի ստոր ձևով արձագանքել գաղափարական հակառակորդին:
Հա, ի դեպ: Ես տեսել եմ Շուշանին հեկեկալիս, երբ առել ա զինվորի մահվան լուրը: Ես տեսել եմ Շուշանի՝ Արցախ մեկնելուց առաջ ոգեւորությունը ու թխսի պես իրար խառնվելը: Ես հուզվել եմ, երբ Շուշանը ակամայից՝ կոնտեքստում ինչ-որ բարեգործական նոր ձեռքբերման մասին խոսելիս փորձել ա կիսապատմել դա, որ անհամեստ չհնչի: Ես նախանձել եմ Շուշանի պայծառ լավատեսությանը՝ կապված իրեն շրջապատող շատ մարդկանց հետ, քանի որ չեմ կիսել այն: Ես ապշել եմ Շուշանի հետևողական ընկերասիրությունից, քանի որ ինքս ունակ չեմ քանակով էականորեն զիջող բոլոր ընկերներիս վրա էդքան հոգատար ու ջերմորեն թևերս փռել:
Գրողը տանի, էս ամեն ինչը իմ հետ ա եղել, կուզեք՝ աչքս հանեք, բայց անձամբ իմ հետ:
Ու երևի իմ սխալն ա եղել, որ կարծել եմ, որ դա ապրիորի հասկանալի ու տեսանելի ա բոլորի համար: Երևի մեր սխալն ա, որ միշտ մտածում ենք՝ այնուամենայնիվ մարդը միշտ ունի որոշակի սուրբ սահմաններ, որոնք անցնելուց պիտի որ դադարի մարդ զգալ: Ոնց եք դրանից հետո ձեր ձագերի աչքերի մեջ նայում, մարդիկ ջան»: