Մեր կառավարությունը ոչ մի վայրկյան չպետք է մոռանա` ում շնորհիվ և ում մանդատով է հայտնվել այստեղ. Փաշինյան
Advertisement 1000 x 90

Մեր կառավարությունը ոչ մի վայրկյան չպետք է մոռանա` ում շնորհիվ և ում մանդատով է հայտնվել այստեղ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտադրում է հանրությանը արդյունավետ որոշումների կայացման գործընթացում մասնակից դարձնելու անհրաժեշտությունը: Այս մասին նա հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարությունում նորանշանակ ղեկավարին ներկայացնելիս: 

«Մենք ունենք գործատու, ում համար պետք է շատ հստակ լինեն մեր գործողությունների պատճառահետևանքային կապերը ու մեր որոշումները պետք է դարձնենք մարդկանց համար հասկանալի, որից հետո միայն կյանքի կոչենք: Մեր կառավարությունը ոչ մի վայրկյան չպետք է մոռանա` ում շնորհիվ և ում մանդատով
է հայտնվել այստեղ»,- 
ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մարդկանց կողմից իրենց ձայնը լսելի դարձնելու մշակույթ պետք է ձևավորել:

Վարչապետի խոսքով՝ ոլորտում առկա առաջնահերթություններից է՝ Հայաստանում բուժսպասարկման և բժշկական օգնության կարիք ունեցող որևէ մարդ չպետք է մնա «հիվանդանոցների դռներին»:

«Պետպատվերի համակարգն իրեն սպառել է, ակնհայտ է, որ մենք պետք է քայլ անենք ու այլ համակարգ փորձենք ներդնել, որ կարողանանք լուծել այդ խնդիրը»,- ասաց պաշտոնյան։ Նա հույս հայտնեց, որ առկա խնդիրները հնարավոր կլինի լուծել հնարավորինս կարճ ժամկետում, չկորցնելով թանկարժեք ժամանակը, բայց արդյունավետորեն: Միևնույն ժամանակ նա խորհուրդ տվեց չանել շտապողական քայլեր, որոնք ավելի մեծ  խնդիրների կարող են հանգեցնել:

Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, նշեց, որ արդեն երեք օր է՝ անցել է աշխատանքի, ծանոթացել ծրագրերին, հանդես եկել որոշակի նախաձեռնություններով: 

«Քննարկումներ ենք սկսել պետպատվերից ավելի համապարփակ առողջապահական ծածկույթ ապահովելու հարցի առնչությամբ: Անկախ նրանից՝ պացիենտը իր գրպանում ունի գումար, թե ոչ, նա չպետք է զրկվի բժշկական ծառայությունից: Բոլոր լավ ծրագրերը ավելի կզարգանան, որոնք շտկման կարիք ունեն, կշտկվեն»,- վստահեցրեց նորանշանակ նախարարը:



Նման նյութեր