
Պորտուգալական «Սպորտինգի» երկրպագուները հարձակում են գործել թիմի ֆուտբոլիստների վրա:
Երկրպագուները խաղացողների վրա հարձակվել են ակումբի մարզաբազայում. սպառնացել են, իսկ հետո սկսել են ծեծել: Ֆանատների թիվը հասել է մոտավորապես 50-ի:
Ավելի շատ տուժել են թիմի դարպասապահ Ռուի Պատրիսիուն ու հարձակվող Բաս Դոստը:
Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Նշենք, որ «Սպորտինգը» Պորտուգալիայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը` զրկվելով հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից: