19-ամյա աղջիկը սպասել է ոստիկանությանը կողոպտիչի կողմից այտի մեջ խրած դանակով
Advertisement 1000 x 90

19-ամյա աղջիկը սպասել է ոստիկանությանը կողոպտիչի կողմից այտի մեջ խրած դանակով

Խանութի 19-ամյա աշխատակցուհին իր հերթապահությունը ավարտել ու տուն էր վերադառնում մութ կողմնակի փողոցով, երբ նրա վրա անհայտ տղամարդ է հարձակվել: Հարձակվողը փորձել է հափշտակել նրա պայուսակը, սակայն աղջիկը դիմադրություն է ցույց տվել, որի հետևանքով հանցագործը դանակով հարվածել է նրա դեմքին և թաքնվել՝ տուժածի իրերի հետ միասին, հաղորդում է The Sun-ը:

Պենանգում, Մալազիայում տեղի ունեցած հանցագործության վայրից տեսագրությունում երևում է, որ աղջիկը, ում անունը չի հրապարակվում, նստած է այտի միջից՝ աջ աչքից մի քիչ ներքև, դուրս ցցված սայրով: Տուժածը գիտակցության մեջ է եղել ընդհուպ մինչև հիվանդանոց ժամանելը:

Ոստիկանները ստուգում են տեսահսկման խցիկների ձայնագրությունները և արդեն հարցման են ենթարկել աղջկան, ով պատմել է, որ հարձակվողն ամուր մարմնակազմություն տեր է:

«Զոհը ստացել է փորի ու վզի վնասվածքներ: Նրա աջ այտը նույնպես ուժգին վնասվել է այն բանից հետո, երբ կողոպտիչը նրան դանակով հարվածել է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

pastinfo.am



Նման նյութեր