«Մի տեսակ վախենում եմ, որ Հայաստանն ավելի է ռուսականացվելու Նիկոլի կառավարման ժամանակ»
Advertisement 1000 x 90

«Մի տեսակ վախենում եմ, որ Հայաստանն ավելի է ռուսականացվելու Նիկոլի կառավարման ժամանակ»

ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռ երեկ իրենց եվրոպամետ և արևմտամետ համարողներից շատերը Ռուսաստանի մասին Նիկոլի հայտարարություններից հետո դարձել են ընդգծված ռուսամետ։ Իրենց անսկզբունքայնությունն էլ արդարացնում են նրանով, թե «Նիկոլն այլ տարբերակ չունի, իրավիճակը բարդ է, Ռուսաստանին չի կարելի բարկացնել»։

Չեմ հիշեցնում, որ այս՝ իրականում կեղծ թեզը լավ էլ օգտագործում էր Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ը։ Ուղղակի իմացեք, որ արտերկրում ՀՀ դեսպանների այդքան թափուր տեղեր չկան, մի քանիսը, իհարկե, պաշտոնանկ կարվեն, բայց վստա՞հ եք, որ դուք կդառնաք դեսպան, որ այսպես արագ սկզբունքափոխ եք լինում։ Այսինքն՝ ի՞նչ եմ ասում։

Հիշենք երբեմնի ընդգծված արևմտամետ Վազգեն Մանուկյանին, որ հետո դարձավ ընդգծված ռուսամետ. հայտնի պատճառներով։ Մի տեսակ վախենում եմ, որ Հայաստանն ավելի է ռուսականացվելու Նիկոլի կառավարման ժամանակ։ Եվ դա գիտե՞ք, թե ոնց է արվելու՝ «Մեր ժողովուրդը մեզ նման պատվեր է տվել» հայտարարություններով։ Եթե ճտերն աշնանն են հաշվվում, ապա եվրոմետեներին Հայաստանում հաշվվում են իշխանափոխությունից հետո։ Եթե ձեզ գտնենք վերոհիշյալ անձանց մեջ, մեղադրեք ոչ թե ինձ, այլ ձեզ։ Ես եղել և մնում եմ Հայաստանի’ եվրոպական ուղղության ջատագով»։

Դեռ երեկ իրենց եվրոպամետ և արևմտամետ համարողներից շատերը Ռուսաստանի մասին Նիկոլի հայտարարություններից հետո դարձել են…

Gepostet von Narine Mkrtchyan am Dienstag, 15. Mai 2018



Նման նյութեր