
«Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով, որ դա պարզ ընթացակարգ չէ. «Շատերը պատկերացնում են, որ իմ նման հայտարարություններից հետո պետք է գնանք, խցերի դռները բացենք և բանտարկյալներին դուրս թողնենք: Դա ճիշտ ճանապարհ չէ, մենք խնդիրը պետք է լուծենք օրենքով սահմանված կարգով»,- ասաց վարչապետը: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ին, ապա, ըստ Փաշինյանի, այս գործում կան որոշ խնդիրներ, քանի որ եղել են զոհեր:
Մանրամասն՝ տեսանյութում: