Շանթ Հարությունյանը ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է, ով չի ընդունելու ո՛չ վաղակետ պայմանական ազատումը, ո՛չ համաներումը և ո՛չ էլ անձնական ներումը։ Շանթ Հարությունյանը ԱՆՄԵՂ Է։ Նա բանտարկվել և արդեն գրեթե 5 տարի է բանտում է գտնվում բացառապես իր գաղափարական-քաղաքական համոզմունքների և դիրքորոշման համար։
Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ է ճանաչել նորընտիր՝ հեղափոխություն հաղթած վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը և ասել, որ պետք է ժամ առաջ ազատ արձակվնե բոլոր քաղբանտարկյալները։
Հիմա հարց․ արդյո՞ք բարոյական է քաղբանտարկյալ ճանաչված մարդուն ներում շնորհել կամ համաներման արժանացնել և այդ պարագայում ազատ արձակել։
Հ․Գ․ Զարմանալի է, որ ոչ մեկ չի խոսում Հայկ Կյուրեղյանի մասին, ով Շանթ Հարությունյանի դատական նիստի օրը, դատական անարդար համակարգի դեմ բողոքի ցույց արեց, որի համար բանտարկվեց 9 տարի ազատազրկման։
Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․Շանթ Հարությունյանը ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է, ով չի ընդունելու ո՛չ վաղակետ պայմանական ազատումը, ո՛չ համաներումը և ո՛չ…
Gepostet von Shahen Harutyunyan am Dienstag, 15. Mai 2018