Մեգերյան թանգարանում ցուցադրված Վահանագորգը մոտվորապես 160 տարեկան է։ Մեջտեղում պարզ երևում է, որ գորգը կիսված է։ Մի շատ յուրահատուկ պատմություն կա կապված այս գորգի հետ։ Ցեղասպանության օրերին, երբ հայերը լքում էին իրենց տները և փախչում, մայրը կիսել է այս գորգը երկու մասի իր աղջիկների միջև ասելով:
«Եթե երբևիցե գտնեք միմյանց, միացրեք այս գորգը ի հիշատակ մեր ընտանիքի»: