SHAMSHYAN.com-ն էլեկտրոնային նամակ է ստացել այսօր իր ընթերցողներից մեկից, ով հայտնում է, որ այսօր՝ մայիսի 16-ի առավոտյան, ժամը 07։50-ին թռիչք էր տեղի ունենալու դեպի Սանկտ Պետերբուրգ, որն իրականացնում է «Պոբեդա» ավիաընկերությունը։ Ժամը 7-ից անցկացվել է ուղևորների գրանցում, սակայն նրանց հայտարարել են, թե՝ «ուշացել եք» և թույլ չեն տվել մոտ 30 ուղևորի օդանավ բարձրանալ։ Ընթերցողն ահազանգում է՝ ասելով, որ մարդկանց դուրս են հանում, ասում, թե՝ «ձեր մեղքն է»։ Եթե ուշացել են, այդ դեպքում ինչո՞ւ են թողել, որպեսզի ուղևորներն անցնեն գրանցումը։ Մեր ընթերցողը նաև նշեց. «Տղաս ներսում է. տատիկի հետ պիտի թռչեր։ Չգիտենք՝ ինչ է լինելու»։
shamshyan.com-ի ընթերցողն ահազանգում է. 30-ից ավելի քաղաքացիների չեն թողնում օդանավ բարձրանալ
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ