Անահիտ Բախշյանի հրապարակումը.
«Երևանի թ․ 181 դպրոցի ետնամասում այս հսկա շինարարությունն է ընթանում։ Վաղը հարցում կանեմ, թե այս շինարարության թույլտվությունը ո՞վ է տվել, սեյսմիկ անվտանգության փորձաքննություն իրականացվե՞լ է, որքանո՞վ է արդյունավետ այն նպատակը, որը դրվել է այս շինարարության հիմքում։
Ըստ տնօրենի, դպրոցը կարիք ունի արհեստանոցների ու լաբորատորիաների։ Նպատակը լավն է, բան չունեմ ասելու, բայց ինչո՞ւ այդ լավ նպատակի մասին ծնողները տեղյակ չեն, ինչո՞ւ նրանց նախապես այս նպատակի անհրաժեշտության մասին չի ասվել, որպեսզի նրանք չբողոքեն»։