«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ հաղթանակը Եվրոպա լիգայի եզրափակչում (3:0):
Այդ խաղում, հիշեցնենք, Գրիզմանը դուբլի հեղինակ է դարձել.
«Շատ ուրախ եմ: Երկար տարիներ եմ աշխատել նման պահ ապրելու համար: Սրա համար 14 տարեկանում հեռացել եմ տանից:
Կտոնենք այս հաղթանակը:
Ընտանիքս հիմա այստեղ է՝ Լիոնում:
Ինչ վերաբերում է մեր մրցակցին, ապա ես խոնարհվում եմ «Մարսելի» առաջ: Սա հիանալի թիմ է»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ «Աթլետիկոն» իր պատմության մեջ երրորդ անգամ է դարձել այս մրցաշարի հաղթող: