
ՊՊԾ գնդի գրավման` «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների հարազատները և աջակիցները երեկվանից շարունակում են փակ պահել Արշակունյաց պողոտայի մի հատվածը: Նրանք վրաններ են տեղադրել փողոցում և գիշերել են այնտեղ՝ պահանջելով ազատ արձակել «Սասնա ծռերին»՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:
Երթևեկությունը Արշակունյաց պողոտայի մի հատվածով դադարեցված է, ինչը մեծ խցանումների պատճառ է դարձել. ոստիկանությունը որևէ կերպ չի միջամտում:
Հիշեցնենք, որ Դատարանը երեկ մերժել էր փաստաբանների միջնորդությունը խմբի տասը անդամների խափանման միջոցը փոխելու մասին: