Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Advertisement 1000 x 90

Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

#ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այս լուրը մեր զրույցում հաստատեց Գրիգորյանը: Վերջինս ասաց, որ այլ հարցերի կարող է պատասխանել միայն որոշ ժամանակ անց:

Ազգային անվտանգության խորհուրդը, ըստ գործող Սահմանադրության, ղեկավարելու է ՀՀ վարչապետը: ԱԱԽ խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Հիշեցնենք, որ մինչև 2014 թվականը ԱԱԽ քարտուղարը եղել է Օրինաց երկիր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Վերջինս պաշտոնից ազատվել է 2014 թվականին՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով:



Նման նյութեր