Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրսյանը մայիսի16-ին հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին տեղեկացրին Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:
Վլադիմիր Կազմիրիովը 1992-1996 թվականներին զբաղեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահի պաշտոնը: