Հայաստանի պատանի ազատ ոճային ըմբիշները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային Նարեկ Հարությունյանը երրորդ տեղի համար պայքարում 14:4 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Մարիամիձեին:
Նախօրեին 45 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռաֆայել Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել էր Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիին` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մյուս ներկայացուցիչ 51 կգ քաշային Մանվել Խնձրցյանը հասել էր եզրափակիչ, որտեղ 0:10 հաշվով պարտվեց թուրք Ադեմ Բուրակ Ուզուին և դարձավ արծաթե մեդալակիր: