Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես գիտենք, տարիներ շարունակ Հայաստանի ոստիկանությունը և ԱԱԾ-ն կուտակել է անսպառ տեղեկատվություն Հայաստնի քաղաքացիների մասին և այդ ամենը մշտապես օգտագործվել է այս կամ այն անձի, գործչի դեմ: Եվ քանի որ Հայաստանում ինչպես հայտարարվում է, հաղթել է Սիրո և հանդուրժողոկանության հեղափոխությունը, և այդ գերատեսչությունների ղեկավարները նշանակվել են նոր իշխանությունների առաջադրված թեկնածուները, ապա հասարակությանը պետք է սպառիչ պատասխանվի, թե որտեղ է գտնվում այդ արխիվները, դրանց նկատմամբ սահմանվի խստագույն հսկղություն, ինչպես նաև հասարակական հսկողության ներքո այն ողջ ծավալով ոչնչացվի: Քանի դեռ այդ ամենը հիմա էլ գործի չի դրվել նոր իշխանությունների կողմից: Ասում եմ, որ հետո չասեք չեմ զգուշացրել…»:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ