Հավայիում Կիլաուեա հրաբխի արտանետած մոխիրը հասել է ավելի քան 9 կմ բարձրության
Advertisement 1000 x 90

Հավայիում Կիլաուեա հրաբխի արտանետած մոխիրը հասել է ավելի քան 9 կմ բարձրության

Հավայիում Կիլաուեա հրաբուխը մոտավորապես 9,1 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ մոխիրը թափվում է մերձակա մի քանի բնակավայրերի վրա: Ծառայության գնահատումների համաձայն՝ մոխրի ու լավայի արտանետումների ինտենսիվությունը կարող է մեծանալ «ցանկացած պահի», ուստի տեղի բնակիչները պետք է պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը: Ծառայության մասնագետները տագնապի բարձրագույն՝ կարմիր մակարդակ են սահմանել, ինչը նշանակում է, որ օդում մոխրի ամպ է գտնվում: Այն դժվարացնում է տեսանելիությունն օդաչուների համար և կարող է վնասել ինքնաթիռների շարժիչները:

Ինքնաթիռների անձնակազմերին հանձնարարված է չմտնել հրաբխի մերձակա օդային տարածություն՝ խառնարանից ութ կիլոմետր շառավղով:

Կիլաուեա հրաբխի ժայթքումն սկսվել է մայիսի 3-ին: Այն ուղեկցվել է 6,9 մագնիտուդով երկրաշարժով: Նահանգի նահանգապետ Դևիդ Իգեն մայիսի 9-ին Փունայի օկրուգը, որի մերձակայքում է գտնվում հրաբուխը, հայտարարել է տարերային աղետի գոտի: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բավարարել է Հավայի կղզուն օգնություն հատկացնելու պահանջը՝ կապված հրաբխի ժայթքման հետեւանքների հետ: Ընդամենը տարերքի հարվածին ենթարկված գոտուց վերջին գրեթե երկու շաբաթվա ընթացքում տարհանվել է մոտավորապես 2 հազար մարդ:



Նման նյութեր