«Ասենք՝ դու հիմա Նիկոլի տեղում էիր ի՞նչ կանեիր, ո՞ւմ կնշանակեիր նախարարներին, ընկերների՞դ, թե՞ ուրիշներին»
Advertisement 1000 x 90

«Ասենք՝ դու հիմա Նիկոլի տեղում էիր ի՞նչ կանեիր, ո՞ւմ կնշանակեիր նախարարներին, ընկերների՞դ, թե՞ ուրիշներին»

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր տան վարչապետն ու առաջին տիկինը նստած ընդդիմության հետ քննարկում ենք իրավիճակը` կարճ ասած ես, կինս զոքանջս ու քենիս ինչպես հայության 99,99%-ը քննարկում ենք՝ ինչ կարելի է անել, երբ կինս ուղիղ հարց ուղղեց: «Ասենք՝ դու հիմա Նիկոլի տեղում էիր ի՞նչ կանեիր, ո՞ւմ կնշանակեիր նախարարներին, ընկերների՞դ, որ քո հետ իշխանափոխություն են արել, թե՞ ուրիշներին, և ընդհանրապես ո՞նց դուրս կգայիր էդ ահռելի բեռի տակից, կկարողանայի՞ր, ունե՞ս բոլոր լուծումները»:

Տնաշենը, լրիվ ընդդիմադիր հարց տվեց ))), բայց հիմա լուրջ, ասեմ ինչ կանեի…

1. Ուժային և անվտանգության նախարարներին կնշանակեի այդ պահին հանրապետությունում առկա լավագույն ու ամենավստահելի մարդկանց, մնացածում իմ համախոհ գաղափարակից ընկերներից, ովքեր կապահովեին ժամանակավոր «переходный» կառավարության գործընթացը մինչ արտահերթ ընտրությունները: Հետո կանցնեի ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԻՆ

2. Կհրավիրեի ինձ մոտ աշխարհի լավագույն հայ մասնագետներին, բոլոր ոլորտներում հայտնի ու լավագույն, ու կասեի հայեր ջան, օգնեք, մնացեք էստեղ, ինչքան որ պետք է, միասին էս էշը էս ցեխից հանենք: Լուրջ, շա՜տ կարևոր է, որ բոլոր ոլորտներում լավագույնները հավաքվեն վարչապետի շուրջ իր հրավերով և ՄԻԱՍԻՆ գտնեն ամենաարագ, ամենաանվտագ և ամենաարդյունավետ ԵԼՔ-ը ստեղծված իրավիճակից:

Ատեղծված իրավիճակը նկատի չունեմ հետհեղափոխականը, այլ այս 30 տարիների արդյունքում և մինչ օրս ստեղծված իրավիճակը: Այ, արդեն ընտրություններից հետո էլ կխնդրեի այդ մասնագետներին մնալ՝ լավագույն պայմանները առաջարկելով և ղեկավարել իրենց մասնագիտական ոլորտները, իսկ իմ ընկերներին կառաջարկեի ամեն մեկը զբաղվեր իր սիրած գործով, շարունակեր ազատ, անկախ ապրել, ինչպես առաջ, բայց արդեն արժանապատիվ՝ վաստակելով լավ ապրելու համար արդեն իսկ կարգավորված տնտեսությունով երկրում:

Զարմանալի, բայց փաստ` մեր ընդդիմությունը հավանություն տվեց «վարչապետի» ծրագրին ))))))

Լավ եղեք, հայեր ջան, ամեն մեկս մեր ոլորտում, եթե լավ աշխատենք՝ լավ կլինի!!!»: