Այս պահին ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի մոտ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների բողոքի ցույց իրականացնող քաղաքացիները հայտարարեցին, որ օրուգիշեր մնալու են այդտեղ մինչև պաշտոնական պատասխան չստանան Սամվել Բաբայանի գործի հետ կապված: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես էր եկել հորդորով՝ դադարեցնել անհնազանդության գործողությունները: Ինչպես տեղեկացրել ենք, բողոքի գործողություններ իրականացնողների շարքում են «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ազատամարտիկներ: Վճռաբեկ դատարանի շենքի առաջ պառկել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Ամբողջական հոդվածը. aravot.am