
«Ջավախք» հիմնադրամ-ի նախագահ Արտյուշ Գրիգորյանի գրառումը.
«Արագաչափերի և տեսանկարահանող սարքերի հետ կապված. դրանք վերացնելու փոխարեն կարելի է անել հետևալ քայլերը. դրույքաչափերը նվազեցնել առնվազն 2 անգամ, սահմանված արագությունից ավել թույլատրվող 10 կմ/ժ-ը դարձնել 20 կմ/ժ, ծանուցումը ստանալուց հետո 10 կամ 15 օրվա ընթացքում մուծելու դեպքում կիրառել 50 տոկոս զեղչ: Այս մոտեցումը ընդունված է բազմաթիվ երկրներում»: