Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է առողջապահության ոլորտի խնդիրների մասին` նշելով, թե որն է դրանց լուծման ճանապարհը։
Ըստ նախարարի` Հայաստանի առողջապահության ոլորտում կան օպերատիվ խնդիրներ, որոնք պետք է լուծել հիմա` առաջիկա ամիսների ընթացքում, և կան իներցիոն խնդիրներ, որոնք միշտ մեկ ուղղությամբ են գնացել, և պետք է փոխել դրանց վեկտորները։
Օպերատիվ խնդիրների դեպքում պետք է արագ լուծումներ գտնել, բայց միաժամանակ նաև երկար մտածել սխալներ թույլ չտալու համար։
«Առողջապահությունը սոցիալական բեռ է պետության համար, բայց այդ ոլորտը պետության համար պետք է փող աշխատելու միջոց լինի վերջին հերթին»,- ասում է նախարարը։
Նրա խոսքով` պետությունն այդ սոցիալական պարտավորությունը պետք է կարողանա այնպես մատուցել, որ ոչ մեկը ոչ մի դեպքում պետական ֆինանսավորման բացակայության պատճառով կամ այդ պահին գումար չունենալու պատճառով չզրկվի բժշկական ծառայություններից։