Մայիսի 14-ին Էվերեստի՝ աշխարհի ամենաբարձր կետին է հասել 69-ամյա չինացի Քսիա Բոյուն: Նա հաշմանդամ է, չունի ոտքեր: Խիզախ չինացին 43 տարի երազել է Էվերեստի գագաթին հասնելու մասին:
Բանն այն է, որ նրա առաջին փորձը դժբախտ ավարտ է ունեցել: 1975 թվին չինական գիտարշավի ժամանակ, լեռնագնացը ցրտահարության պատճառով կորցրեց ոտքերը:
8600 մետր բարձրության վրա արշավականները հայտնվել են սաստիկ բքի ճիրաններում: 25-ամյա Քսիան իր քնապարկը տվել է ընկերոջը, իսկ ինքը ցրտահարվել է: Հաշմանդամությունը չի կանգնեցրել չինացուն, իսկ 1996-ին նրան հայտնել են, որ տառապում է արյան անբուժելի հիվանդությամբ: Դա էլ նրան չի կանգնեցրել:
Երկարատև բուժումից հետո Քսիան նորից փորձում է բարձրանալ լեռը:
2014, 2015, 2016 թվականներին նրա համառությունը կրկին չի պարգևատրվում: Բնակլիմակայան դաժան փորձությունները թույլ չեն տալիս լեռնագնացին հասնել իր կյանքի նպատակին:
Եվ ահա, 2018-ին, վերջապես, նրան հաջողվում է տեսնել աշխարհն ամենաբարձր կետից. «Էվերեստի հաղթահարումն իմ կյանքի միակ նպատակն է եղել, սա մարտահրավեր էր ինձ և ճակատագրին: Ես հաղթեցի»:
Շնորհավո՛ր, Քսիա:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը