Քուինսլենդի տեխնոլոգիական համալսարանի (Ավստրալիա) գիտնականները տեսանկարահանել են մարջանի գունազրկումն ու ոչնչացումը։ Նման նկարահանում իրականացնելը հաջողվել է լաբորատոր փորձի պայմաններում։
Կենսաբանների գնահատականներով՝ վերջին տարիներին դիտվում է Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում մարջանների մահացու գունազրկում զգալի տեմպերով։
Գիտնականները հաստատում են, որ տարեկան ոչնչանում է տասնյակ հազարավոր քառակուսի կմ մարջան։ Նման դինամիկայի պարագայում երկու տասնամյակ անց Մեծ Բարիերային խութը լիովին կանհետանա։
Հոլովակում ցուցադրվում է, թե ինչ է տեղի ունենում մարջանի հետ, երբ ջրի ջերմաստիճանը հասնում է 26-32 աստիճան Ցելսիուսի։ Փորձը տևել է 8 օր, հայտնում է Coral Reefs պարբերականը: