ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատ ժամանակ էր գտել կնոջ` Աննա Հակոբյանի հետ քաղաքի հարմարավետ սրճարաններից մեկում ընթրելու համար։
Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ այս երեկո ընթրում էր Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում` Հանրապետության հրապարակի հարևանությամբ, որտեղ դեռ տասն օր առաջ մարդիկ հավաքում էին` նրան սատարելու համար։
«Աղանդերի հարցում առանձնահատուկ նախընտրություն չունեմ, բայց չեմ հրաժարվի ո՛չ թեյից, ո՛չ սուրճից։ Այդ երկու ըմպելիքն էլ սիրում եմ»,- ասաց Փաշինյանը։
Հարցին` թե ինչպես է վերականգնում ուժերն այդ սարսափելի ռիթմից հետո, վարչապետը ժպտաց ու ասաց. «Ես ուժերս չէի կորցրել, որ վերականգնեմ»։