ԱԱԾ պետը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ. ապօրինի հարստացածները կպատժվեն. armlur.am
Advertisement 1000 x 90

ԱԱԾ պետը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ. ապօրինի հարստացածները կպատժվեն. armlur.am

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հանդիպել է լրատվամիջոցների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է ArmLur.am-ի ներկայացուցիչը, ով ներկա է հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում ԱԱԾ նորանշանակ ղեկավարի կողմից հավաստիացումներ են եղել, որ առաջիկայում կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն:

Այդպիսի գործընթաց սկսելու մասին շուտով հայտարարություն կլինի, իսկ հստակ քայլերն էլ կմեկնարկեն մայիսի 23-ից հետո:

Հանդիպման հետ կապված այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:

armlur.am



Նման նյութեր