
Նախագահ Արմեն Սարգսյանը «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանին հորդորել է չվտանգել առողջությունն ու դադարեցնել հացադուլը: Մայիսի 18-ի երեկոյան Արմեն Սարգսյանը Մատենադարանի բակում հանդիպել է հացադուլ հայտարարած Գարեգին Չուգասզյանին:
Արմեն Սարգսյանի և Գարեգին Չուգասզյանի ծնողները վաղուց են ճանաչում միմյանց, նրանց միջև առկա է ընտանեկան ընկերություն: