Իզաբելլա Աբգարյանի գրառումը.
«Անցած տարի շատ հետաքրքիր ծրագիր էի նայել, որտեղ մանրամասն ներկայացվում էր Ֆրանսիայի նախագահի դղյակը՝ իր բոլոր անկյուններով: Կար նաև վավերագրական անդրադարձ, թե որ նախագահի օրոք ոճային ինչ փոփոխության է ենթարկվել Ելիսեյան դղյակը:
Նախանձով գրառում էի արել, որ կուզեի Հայաստանինն էլ տեսնել: Ինձ այստեղ գրել էին, թե նման նկարահանում ժամանակին եղել է, սակայն հղում չգտան:
Տեսել եմ նաև նմանատիպ հաղորդում Բուքինհեմյան պալատի մասին:
Նիկոլ Փաշինյանը իրականացրեց դա: Նոր Հայաստանում իշխանության և ժողովրդի միջև տաբուներն ու պատնեշները, որոնցից մեծ մասին մենք «պարտավոր ենք» ԽՍՀՄ անցյալին, քայլ առ քայլ վերացվում են»: