Գիշերվա օպերացիայի ժամանակ Սասնա ծռերի 2 աջակից ոչ ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց. forrights.am
Advertisement 1000 x 90

Գիշերվա օպերացիայի ժամանակ Սասնա ծռերի 2 աջակից ոչ ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց. forrights.am

Այս գիշեր ժամը 5-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքը ապաշրջափակելու ու դատարանում 3 օր մնացած Սասնա ծռերին բանտ վերադարձելու ոստիկանական օպերացիայի ժամանակ մարմնական ոչ ծանր վնասվածքներ են ստացել ծռերի հինգ աջակիցներ, որոնցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, անհրաժեշտ բուժօգնություն ստացել ու դուրս գրվել:

Այս մասին Forrights.am-ին պատմեց դատարանի մոտ հերթապահող աջակիցներից Թորոս Սեֆիլյանը, ով Ժիրայր Սեֆիլյանի եղբայրն է՝ մանրամսներով, որ ոստիկանների օպերացիայի ժամանակ տղաներից մեկը փորձել է պառկել ոստիկանական մեքենայի տակ, ոստիկանները նրան փորձել են դուրս քաշել, մեքենայի երկաթյա մասը այրել է նրա ձեռքը, մյուսը վնասվածք է ստացել գլխի ու կրծքավանդակի հատվածույմ: Աջակիցների մեկ մեքենա է ջարդվել:

«Շատ անակնկալ կերպով մեզանից հինգ անգամ ավելի ոստիկանություն եկավ, մտան, քսան րոպեանոց գործողությամբ վերցրեցին տղաներին ու գնացին: Մի փոքր բախում եղավ երիտասարդների հետ, չնայած որ երիտասարդները ձեռքերը վեր բարձրացրեցին, ոստիկանությունը ճեղքեց: Ես ջանք էի անում, որ բախումներ չլինեն, քանի որ տեսա իրենց քանակը՝ հասկանալով, որ իմաստ չունի դեմն առնել»,-պատմեց Սեֆիլյանը: Ըստ նրա՝ այդ ամենն արձարանգրվել է:

Դատարանի ներսում գտնվող Սասնա ծռերի հանդեպ, ըստ Սեֆիլյանի, ոչ մի բռնություն չի եղել: «Որքան ես լսեցի, դեռ պետք է ճշտեմ, մտել, ասել են, ժողովուրդն արդեն թողել, հեռացել է, ձեզ պետք է բանտ տանենք»,- ասաց Սեֆիլյանը:

Սասնա ծռերի աջակիցները մայիսի 16-ից, երբ դատարանը մերժեց ծռերի կալանքը վերացնելու որոշումները, շրջափակված էին պահում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքը՝ թույլ չտալով Սասնա ծռերի գործով 11 ամբաստանյալներին բանտ տանել:   Ոստիկանության լրատվական բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում մինչդեռ վստահեցրեց, որ ոստիկանության կողմից որևէ բռնություն չի եղել:

«Բերման ենթարկվողներ չեն եղել, ոսիկանությունն էնտեղ ուժ չի կիրառել, կամ բռնություն չի իրականացրել, ընդամենն ապահովվել է նրանց անվտանգ տեղափոխումը: Ոստիկանները պարզապես շղթա են կազմել և էդ մարդկանց տեղափոխել են դատարանից»,- վսահեցրեց Ահարոնյանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երեկ չհանդիպեց Սասնա ծեռրի աջակիցներին

Դատարանը շրջափակած Սասնա ծռերի աջակիցներից Թորոս Սեֆիլյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարի հետ հանդիպելու պայմանավորվածություն է ունեցել, սակայն հանդիպումը ողջ օրն այդպես էլ չկայացավ:դարադատության նախարարության մամուլի ծառայությունից մեզ փոխանցեցին, որ հանդիպումը վերջնական պայմանավորված չէ, իսկ նախարարը զբաղված է կարևոր գործերով:

«Ես պարոն նախարարին դիմել էի, որ հանդիպումը կայանար»,-նշեց Թորոս Սեֆիլյանը՝ դժվարանալով ասել՝ այսօր բանակցություն տեղի կունենա՞, թե՞ ոչ:

Նշենք նաև, որ երեկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է աշխատակիցներին և փաստաբանական համայնքին ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները:

«Բոլոր ճանապարհներն էլ քննարկում ենք, որպեսզի «Սասնա ծռերի» հետ կապված հարցի լուծումը լինի օրինական, արդար՝ հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը»,- լրագրողներին ասել էր նախարարը:

Մինչ այդ Սասնա ծռերի աջակիցները շարունակում են ակցիան դատարանի դիմաց: Այսօր  ժամը ութին բոլորին հրավիրում են Կոմիտասի այգի՝ քննարկելու հետագա քայլերը:

 Հ.Գ.   Ասօրվա օպերացիայի առթիվ ազգագարետ Հրանուշ Խառատյանը գրել է. «Շատ տխուր է, որ վարչապետի կառույցների դիվանագիտական կարողությունը չբավարարեց Սասնա ծռերի աջակիցներին տրամաբանական բացատրություն-ապացույցներով համոզել համբերել մինչև խնդրի իրավական լուծումը: Շենգավիթի դատարանի տարածքից Սասնա ծռերի հարազատներին գիշերը բռնությամբ հեռացնելու գործողությունը բարդ խնդիրները լուծելու լավ տարբերակ չէ, իսկ առջևում բարդ խնդիրներ շատ կան»:

forrights.am