Եթե նկատում եք այս նշանները, նյութափոխանակությունը կարող է խանգարված լինել
Advertisement 1000 x 90

Եթե նկատում եք այս նշանները, նյութափոխանակությունը կարող է խանգարված լինել

Fithacker.ru-ն գրում է, որ շատերին է ծանոթ որովայնի փքվածությունը, քաշի ավելացումը և նյութափոխանակության խանգարման հետ կապված այլ խնդիրներ։ Կան վատ նյութափոխանակության մասին վկայող այլ նշաններ ևս, որոնք ավելի քիչ են տարածված և միանգամից նկատելի չեն։ Եթե նկատում եք դրանցից որևէ մեկը, հարկավոր է մտածել փոփոխությունների մասին։ Ահա մի քանի նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել.

  • գազեր
  • այրոց
  • քրոնիկական տհաճ հոտ բերանից
  • ուռածության զգացում
  • քրտինքի սուր հոտ
  • սրտխառնոց
  • թույլ, հեշտ կոտրվող եղունգներ
  • քրոնիկական դիարեա կամ փորկապություն
  • թթու մթերք օգտագործելու անզուսպ ցանկություն
  • ակնե
  • երկաթի քրոնիկական անբավարարություն
  • էկզեմա
  • վիտամին B12-ի անբավարար քանակ։

Եթե նկատում եք թվարկված նշանները, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Նա կօգնի հասկանալ խնդրի պատճառները և լուծման տարբերակներ գտնել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը