Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ յոգայով զբաղվելը հատկապես կարևոր է այն անձանց համար, ովքեր հիմնականում նստակյաց կյանք են վարում: Եթե աշխատանքի բնույթի պատճառով ստիպված եք օրվա ընթացքում երկար ժամանակ նստած մնալ, կարող եք առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ձեռք բերել, այդ թվում՝ ճարպակալում, նյութափոխանակության, քնի խանգարում, արյան բարձր ճնշում, դիաբետ, մեջքի հետ կապված խնդիրներ:
Fithacker.ru-ն գրում է, որ այս պայմաններում մկանները թուլանում են, ողնաշարը կորցնում է ճկունությունը. Կարող է դանդաղել նույնիսկ ուղեղի աշխատանքը, քանի որ այն ավելի քիչ արյուն և թթվածին է ստանում: Այս խնդիրներն ավելի են սրվում, եթե ենթարկվում եք քրոնիկ սթրեսի ազդեցության: Ֆիզիկական ակտիվության բացակայության, հսկայական պարտականությունների, ֆինանսների, ընտանեկան խնդիրների մասին մշտապես մտածելու համադրությունը հրաշալի բաղադրատոմս է՝ առողջական խնդիրներ կուտակելու համար: Այս խնդիրների արդյունքում միտքը մշտապես անհանգիստ է լինում, օրգանիզմը թուլանում է, գիշերները դառնում են անհանգիստ:
Եթե նկատում եք այս նշանները, ժամանակն է գործել՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով: Բացասական մտածողությունից ազատվելու գործում կօգնի յոգան, որը հնարավորություն կտա նաև հանգիստ քնել և վերականգնվել:
Քնելուց առաջ արեք հետևյալ վարժությունները, որոնք օգնում են ոչ միայն հանգստացնել միտքը, այլև ազատվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Գտեք ձեզ համար դիրքը. հարկավոր է թուլացնել մարմինը, շնչել քթով:
1-ին դիրք
2-րդ դիրք
3-րդ դիրք
4-րդ դիրք
5-րդ դիրք
6-րդ դիրք
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը