Դոշերիցս քաշեց, ուզում էր խփել. Գյումրիում փորձել են ծեծել ապրիյան հերոսի մորը. armlur.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դոշերիցս քաշեց, ուզում էր խփել. Գյումրիում փորձել են ծեծել ապրիյան հերոսի մորը. armlur.am

Գյումրու թիվ 27 դպրոցում քարուքանդ են արել ապրիլյան հերոս Վլադիմիր Մելքոնյանի անվան դասարանը: Հեղինակը նախկին զինղեկ Գարեգին Ջամբազյանն է:

Վերջինս օգտվելով առիթից, որ տնօրենը արձակուրդի մեջ է, Վլադիմիր Մելքոնյանի անվան սենյակից հեռացրել է բոլոր նկարներն ու փոխարենը իր նկարները փակցրել: Երբ տնօրենը վերադարձել է, խնդրել է նախկին զինղեկին հերոսի համար մեկ այլ սենյակ պատրաստել: Այդ մասին իմացել է մայրը Սվետա Մելքոնյանը:

Վերջինս դպրոց գալուն պես տեսել է, որ որդու դասարանը չկա, հուսահատվել է, ինչից հետո նախկին զինղեկը՝ Ջամբազյանը հարձակվել է նրա վրա:

ArmLur.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հերոսի մայրը պարզաբանել է. «Թալանվել է ամբողջը, նկարները, նրա մասին պատմող գրքերը: Նախկին զինղեկ Ջամբազյանը թալանել է ամեն ինչ: Ես չգիտեմ ինչու: Իմ տղայի անվան դասարանը դատարկել է տղայիս մասին պատմող ցուցանակներից ու իր նկարներն է փակցրել, ինչից հետո հայտարարել, որ դասասենյակը այսուհետ իր անունով է: Տնօրենը այդ ժամանակ արձակուրդում է եղել: Երբ վերադարձել է, խնդրել է նոր զինղեկին մեկ այլ սենյակում փակցնել որդուս նկարները: Ես ընդհանրապես տեղյակ չէի: Երբ գնացի դպրոց, Ջամբազյանը եկավ, գոռաց, ինձ քաշքշեց ու ասաց, ինչ իրավունքով եք իմ նկարները պոկել ու ձեր որդու նկարները խփել: Դոշերիցս քաշեց, ուզում էր խփել»:

Շիրակի մարզպետարանը խնդրին տեղյակ է: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը սոցցանցի իր էջում տեղադել է արդեն Ջամբազյանի անվան սենյակը պատկերող նկարն ու կատարել հետևյան գրառումը.

«Երեխու մորն էս վիրավորել. Նայեք էս խայտառակ նկարին, որտեղ ապրիլյան քառօրյայի հերոս նահատակ Վլադիմիր Մելքոնյանի անվան դասասենյակը, ոմն Ջամբազյան իր անունով է դարձրել՝ վկայակոչելով մարզպետարանի և դպրոցի կոլեկտիվի որոշումները. իր ստոր արարքը եզրափակել է հերոսի մորը քաշքշելով ու հայհոյելով. հպարտությամբ տեղադրել էր, որ իբր մարզպետարանի որոշմամբ է եղել այս անվանափոխությունը, հետո տեսավ որ վաղն անպայման դատախազությունն զբաղվելու է իր հարցով իմ գրած ոտնձգությունը հիմք ընդունելով որպես հայտարարություն, ջնջեց. ջնջեցիր ինչես գրածդ, այնպես էլ խիղճդ, որ էդ 20 տարեկանը զոհվեց հանուն իմ ու քո նմանի, որ սատար կանգնենք իր ծնողին, ոչ թե հայհոյենք ու քաշքշենք. Ամոթ քեզ մարտական խաչի շքանշանակիր. պատասխան էս տալու»:

Հիշեցնենք, որ գյումրեցի Վլադիմիր Մոլքոնյանը ապրիլյան պատերազմի առաջին զոհն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

armlur.am