Մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այն տեղեկություններին, որ բանանի գնի նվազումը պայմանավորված է մաքսազերծման գնի կտրուկ նվազմամբ։ Մասնավորապես, զրուցակիցը տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը ԶԼՄ-ների մեկին տված հարցազրույցում ասել էր, եթե եթե նախկինում բանանի ներկրման ժամանակ գանձվում էր 400 դրամ մաքսավճար, հիմա գանձվում է ընդամենը 24 դրամ։ «Թույլ տվեք հարցնել՝ այդ դեպքում մինչ այս «ո՞ւր էր գնում» մնացյալ 376 դրամը»,- ասել էր Զ. Թադևոսյանը։
Բանանի գնի հետ կապված երեկվանից էս հոդվածն է պտտվում, մի քիչ պարզաբանեմ, առաջին ձեռքից:
1. Անգրագետ հոդված է, ոչ մի կապ չունեցող իրականության հետ։ Ոչ մի դրամ մաքսայինի հետ կապված փոփոխություններ չեն եղել, ոնց կար, էդպես էլ մաքսազերծվում է։ Մաքսավճարի իջեցում չի եղել, սա սուտ է, որը չգիտեմ ինչու է տարածվում։ Գուցե որոշ մարդիկ անօրինական էին բերում, քիչ վճարելով, հիմա սկսեցին օրինական վճարել, բայց դա հաստատ գնի իջեցում չէր բերի, այլ հակառակը։ Ներկա պահին 1 կիլոգրամ բանանի մաքսազերծումը 82,5 դրամ է, էդպես էլ եղելա, շատ աննշան (ասենք 1 դրամ) տատանումներով։
2. Բանանի գնի իջեցումը ես դեռ ձմռանն էի կանխատեսել, կապված Էկվադորի գների փոփոխության հետ, հիմա հենց էդպես էլ եղավ, ապրիլի վերջից սկսեց իջնել: Նորմալ է, որ ամռանն իջնում է, անցյալ տարի ամռանն էլ, եթե հիշեք, մինչև 450 դրամ իջավ։ Էս տարի էլ, նույն տրամաբանությունն է։
4. Վերջին մեկ շաբաթում մի քիչ կտրուկ իջան գները, քանի որ որոշ մարդիկ, ովքեր 15 հազար դոլար ճարեցին, սկսեցին բանան բերել, առանց հաշվարկ, իսկ քանի որ բանանի շուկան սահմանափակ է (օրը մոտ 2 կոնտենիեր է վաճառվում ՀՀ ում) ապա պատկերացրեք ինչ կլինի, եթե մի օրում 5 կոնտենիեր մտցնեն շուկա, որ չփչանա, արագ վաճառեցին, ոնց կարողացան, արդյունքում գները պայթեցին ու հասան ինքնարժեքին մոտ։ Որոշ մեծածախ վաճառողներ նույնիսկ մինուսով սկսեցին վաճառել։ Բայց չնայած մի 2 նոր ներկրողի, ինքնարժեքի վրա ազդեցության հիմնական գործոնը Էկվադորում գների կտրուկ անկումն էր։
5. Ստաբիլ բանան ներկրողները, վերջին 1,5 տարում, ինչ մենք շուկայում ենք, 5-10 ի սահմաններում են, հիմա էլ նույնն է, ուղղակի իրադարձային մի քանի ներկրող են ավելացել, որոնք չգիտեմ ինչքան կմնան շուկայում, բայց դա հաստատ էական ազդեցություն չի ունենա շուկայի վրա։
6. Հա, մեկ էլ այլ երկրների բանանի գների հետ Հայաստանի բանանի գները համեմատելուց առաջ խնդրում եմ ամեն ինչը համեմատել, ասենք հարկերը, ծովային տրանսպորտի գինը, ճանապարհը և այլն:
7. Ամռանը բանանի գինը կպահպանվի 450-700 ի սահմաններում, աշնանն ու ձմռանը նորից կսկսի թանկանալ։
8. Բանան շատ կերեք, օգտակար է, գոնե օրը մի կիլո;
ՀԳ. Հասկանում եմ, որ շատ ապրանքներ էժանացան, կախված քաղաքական իրավիճակի փոփոխության հետ, բայց կոնկրետ բանանի շուկայի վրա վերջին քաղաքական փոփոխությունները երկրորդ ալիքով ու քիչ ազդեցություն ունեցան (ի դեմս մի քանի նորեկ ներկրողի) քանի որ այս շուկան փոխվել էր դեռ 2017 ի սկզբին։