
Մոսկվայի «Սպարտակի», իսպանական «Սևիլիայի» և ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կգլխավորի «Արսենալը»: Այդ մասին հայտնել է BBC-ի թղթակից Դևիդ Օրնշտեյնը:
«Զինագործների» ղեկավարությունը միաձայն հավանության է արժանացրել իսպանացի մասնագետի թեկնածությունը: Պաշտոնական հայտարարություն այդ մասին կլինի շաբաթվա վերջում:
Վերջին երկու տարիներին Էմերին աշխատել է ՊՍԺ-ում, որտեղից հեռացել է մրցաշրջանի ավարտից հետո: