Հարրին և Մեգանը հարսանիքից հետո առաջին անգամ ներկայացել են հանրությանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հարրին և Մեգանը հարսանիքից հետո առաջին անգամ ներկայացել են հանրությանը

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը, առաջին անգամ հանրությանը ներկայացել են ընտանեկան զույգի կարգավիճակում: Մայիսի 22-ին նրանք թեյախմության են մասնակցել Բուքինգհեմյան պալատում, որը նվիրված էր արքայազն Չառլզին, տեղեկացնում է BBC-ին:

Արքայազն Չառլզի 70-ամյա հոբելյանի առթիվ թագավորական ընտանիքը մի շարք հանդիսավոր միջոցառումներ է անցկացնում, որոնցից մեկին ժամանել են նաև նորապսակները:

Չառլզի ծննդյան օրը, որն այս տարի նշելու է 70-ամյա հոբելյանը, նոյեմբեր ամսին է: Այդ օրվա նախաշեմին Բուքինգհեմյան պալատի այգում տեղի է ունեցել թեյախմություն:

Ընդունելությանը ներկա են եղել բարեգործական կազմակերպությունների ավելի քան 6 հազար ներկայացուցիչներ, որոնց օժանդակում են Չառլզը և նրա կինը՝ Քամիլան:

Դիմելով հյուրերին՝ արքայազն Հարրին հայտարարել է լռության րոպե՝ ի հիշատակ Մանչեսթրում կատարված հարձակման զոհերի:

Այնուհետև նա մեծ ջերմությամբ պատմել է իր հոր վարակիչ եռանդի և բարեգործական աշխատանքում նրա խանդավառության մասին: