ԱՄՆ-ում ոստիկանները հարձակվել են ուսապարկն «ականազերծող» հեծանվորդի վրա (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում ոստիկանները հարձակվել են ուսապարկն «ականազերծող» հեծանվորդի վրա

ԱՄՆ-ի Վիսքոնսինի նահանգի Միլուոքի քաղաքի ոստիկանության սպաները ոլորել են հեծանվորդի ձեռքերը, որը չի սպասել սակրավորներին և ինքնուույն «վնասազերծել» է կասկածելի պայուսակը: Միջադեպը, որի մասին հաղորդել է WTMj-TV ալիքը, հայտնվել է տեսահոլովակում: Տեսահոլովակում տղամարդը հեծանվով կտրում անցնում է ոստիկանական ժապավենը, բացում ուսապարկը, դուրս թափում դրա պարունակությունը, ինչից հետո տարածում է ձեռքերը և, ըստ երևույթին, պատրաստվում շարունակել ընթացքը: Այդ ժամանակ կտրուկ նրա վրա է հարձակվում երեք հոգի:

Անտեր առարկայի մասին արտակարգ ծառայություններին հայտնել էին մայիսի 21-ի առավոտյան՝ ժամը մոտավորապես յոթին: Այն պահին, երբ միջամտել է հեծանվորդը, ոստիկանությունն ու սակրավորները հենց քննարկում էին հետագա գործողությունները:



Նման նյութեր